17.03.2020
Հարգելի հաճախորդներ:
Պայմանավորված կորոնավիրուսի տարածման հետևանքով հաճախորդների մոտ ֆինանսական հոսքերի հնարավոր նվազմամբ՝ «Ֆիդես հիփոթեքային ընկերություն» ՈՒՎԿ ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ 2 (երկու) ամիս ժամկետով հետաձգում է վարկերի հերթական մարումները։ Դա նշանակում է, որ Ընկերության հաճախորդները 2020թ. մարտի 16-ից մինչև մայիսի 15-ը ներառյալ կարող են չկատարել իրենց վարկերի հերթական մարումները, ներառյալ` մայր գումարները, հաշվեգրված տոկոսները, ինչը չի հանգեցնի տույժ-տուգանքների առաջացմանը, ինչպես նաև բացասաբար չի ազդի վարկային պատմության վրա: Չմարված վարկային պարտավորությունները կհաշվարկվեն և կբաշխվեն վարկերի հետագա ամիսների վրա` համաձայն նոր կազմված ժամանակացույցի, որը կարող են ստանալ իրենց կողմից նախապես ընտրված հաղորդակցման եղանակով:
Ընկերության այն վարկառուները, որոնց գործունեությունը կապված է հյուրատնային, ռեստորանային, տրանսպորտի, զվարճանքի ոլորտի հետ և որոնց եկամուտները (հասույթները) նվազել են իրենցից անկախ հանգամանքների բերումով, որի հետևանքով դժվարացել են վարկային պարտավորությունները պայմանագրին համապատասխան կատարելը, «Ֆիդես հիփոթեքային ընկերություն» ՈՒՎԿ ՓԲԸ կողմից կցուցաբերվի անհատական մոտեցում:

Միաժամանակ հորդորում ենք եկամուտ ստացող բոլոր քաղաքացիներին՝ հնարավորության դեպքում իրականացնել իրենց վարկերի գծով վճարումները՝ զերծ մնալով հետագայում ամենամսյա վճարումների գումարների ավելացումից:
Ինչպես նաև հայտնում ենք, որ «Ֆիդես հիփոթեքային ընկերություն» ՈՒՎԿ ՓԲԸ-ն ձեռնարկել է բոլոր միջոցները ապահով աշխատանքի կազմակերպման համար՝
- Ընկերության գրասենյակի տարածքը պարբերաբար օդափոխվում և ախտահանվում է հատուկ միջոցներով,
- Ընկերությունում տեղադրված են ձեռքերի մաքրման միջոցներ աշխատակիցների և հաճախորդների համար:
Խնդրում ենք Ընկերության տարածք այցելել միայն խիստ անհրաժեշտության դեպքում՝ պահպանելով հիգիենայի կանոնները, իսկ մնացած բոլոր հարցերի հետ կապված կարող եք դիմել «Ֆիդես հիփոթեքային ընկերություն» ՈՒՎԿ ՓԲԸ՝ հետևյալ հեռախոսահամարներով՝ 047 97-01-97, 047 96-01-97, 047 97-01-98: